Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը, հայտարարել է մեր երկրի գլխավոր դիվանագետը՝ թուրքական լրատվամիջոցի հարցազրույցում: Արարատ Միրզոյանը նշել է, սակայն, որ հայկական կողմի կառուցողական առաջարկները հաճախ չեն արժանանում Բաքվի համարժեք արձագանքին: Մեր արտգործնախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի խոսույթում միջանցքային տրամաբանությունը, շեշտել՝ պետությունների ինքնիշխանության հարգմամբ հաղորդակցուղիների բացմանը մենք կողմ ենք:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։