Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Ֆրիդրիխ Մերցը, որը շուտով կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինային մատակարարել Taurus հեռահար հրթիռներ, որոնք Կիևը երկար ժամանակ խնդրում էր Գերմանիայի նախորդ իշխանություններից, սակայն միշտ մերժվում էր:
Կանցլերն իր մտադրությունը բացատրել է նրանով, որ Կիևի դիրքը պետք է ուժեղացնել և ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զիջումների գնալ, գրում Է Financial Times-ը: Մերցը դատապարտել է Ռուսաստանի կողմից Սումիին հասցված հարվածը՝ այն անվանելով «լուրջ ռազմական հանցագործություն», և այդ կապակցությամբ հայտարարել է, որ Կիևին օգնություն է պետք մարտի դաշտում «առաջ շարժվելու» համար:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հեռահար հրթիռները կարող են օգտագործել ՝ Ղրիմը Ռուսաստանը հետ կապող տրանսպորտային ուղիներին հարվածելու համար։ Նա հիշեցրել է, որ Կիևին թևավոր հրթիռներ են տրամադրում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, և Գերմանիան էլ դա կարող է անել եվրոպական գործընկերների հետ համակարգված: