Արդարադատության նախարարությունն առաջարկում է որոշ պայմանների առկայության դեպքում հնարավորություն տալ միավորել տարբեր դատավորների մոտ քննվող գործերը: Փաստարկվում է, որ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման հայցերով դրա անհրաժեշտությունը կա: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել ու դրական եզրակացություն է տվել ինչպես այս նախագծին, այնպես էլ Քաղաքացիական օրենսգրքում լրացումների փաթեթին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում էլեկտրոնային համակարգի ներդրման վերջնաժամկետի հետաձգմանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: