«Դերժավա» ընկերություն, «Բենթլի Երևան», Ավշարի գինու գործարան, ԵՊՀ նախկին հյուրատուն. սա դատախազության ներկայացրած բռնագանձման պահանջի ոչ ամբողջական ցանկն է ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արկադի Համբարձումյանից, Արայիկ Գրիգորյանից, նաև ատոմակայանի կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 13 միլիարդ դրամի և տասնյակ անշարժ գույքերի պահանջ է ներկայացվել երեք հայցով: Արայիկ Գրիգորյանի փաստաբանն առարկել է հայցի դեմ, նշել՝ դատախազությունը իր վստահորդի մի շարք եկամուտներ հաշվի չի առել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։