• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցը պատմական էր. դեսպան Բաց հարթակ. ՀՀ վարչապետի... 20:50
Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով 19:56
ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են արժեքավոր տեղեկատվության արտահոսքի. Արաղչի. «Հարևաններ» ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են... 19:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է. Միրզոյան
Քաղաքականություն
19:2314 Ապր, 2025

«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է. Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային քննարկմանը, որն արդեն կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ փորձել են ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ քննարկումը։ Այն որոշ չափով լարված էր, թե՞ պարզապես կողմերը ներկայացրին իրենց տեսակետները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Արարատ Միրզոյան. Կասեմ, որ դա կառուցողական քննարկում էր։ Գիտեք՝ մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։

Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և ամենայն հավանականությամբ հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է։

Հարց. Այո, դա, անշուշտ, ամենաճիշտ մոտեցումն է։ Կցանկանայի անդրադառնալ խաղաղության համաձայնագրին։ Ինչպես հայտնի է, երկու կողմերն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, ե՞րբ կարող է այդ ստորագրումը տեղի ունենալ։

Արարատ Միրզոյան. Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով։

Հարց. Հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցը, և ի՞նչ կարծիք ունեք այդ հնարավորության վերաբերյալ։

Արարատ Միրզոյան. Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան որ հասկանում եմ։

Հարց. Այդ մասին նշեց նաև պարոն Բայրամովը քննարկման ընթացքում։

Արարատ Միրզոյան. Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

Հարց. Իսկ այդ համատեքստում, ի՞նչ կասեք Եվրոպական միության առաքելության մասին։

Արարատ Միրզոյան. Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը, կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով, այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: 

Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակեց Հայաստանի Սահմանադրությունը, և, ինչպես դուք նշեցիք, այն դիտարկում եք որպես նախապայման: Ադրբեջանն ակնկալում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, և Դուք նաև նշել եք քննարկման ընթացքում, որ ձեր Սահմանադրությունում փոփոխման պնդում չկա։ Բայց Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին: Այն, ինչ Դուք ասում եք, ունի մեծ արժեք։ Բայց դա նաև իրավական խնդիր է, հետևաբար ինչպե՞ս է այն ավարտվելու։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

Արարատ Միրզոյան. Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։

Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։  Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա սա անշուշտ խնդիր է: Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից:

Հարց. Դուք վստա՞հ եք դրանում:

Արարատ Միրզոյան. Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը։ 

Բայց կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի։

Եվ վերջապես, անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին։

Հարց. Լավ, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մինչ անցնելը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեմային, խնդրում եմ ասելիքս որևէ կերպ վիրավորական չընդունեք, գիտեմ, որ «Զանգեզուրի անցուղի» եզրույթը Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։ Այնուամենայնիվ, թուրքական հասարակությունն ու մեդիան ծանոթ են այս ձևակերպմանը, և հենց այդ պատճառով եմ օգտագործում «Զանգեզուրի անցուղու» եզրույթը։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե երբ կարող է այդ երթուղին բացվել։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Կարծում եք՝ հնարավոր է՞, որ դա իրականություն դառնա մոտ ապագայում։

Արարատ Միրզոյան. Դե, նախ և առաջ, ցանկանում եմ ընդգծել, որ մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում։

Հարց. Ես նկատի ունեի ձևակերպումը, որի մասին խոսում էի՝ «Զանգեզուր»։

Արարատ Միրզոյան. Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն, այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։

Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։

Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։

Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար:

Հարց. Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք դրական քայլեր։ Եթե չեմ սխալվում, առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ըստ էության, մենք էական առաջընթաց չենք տեսնում։ Արդյո՞ք իրոք այդպես է, թե՞ Դուք այլ ընկալում ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Արարատ Միրզոյան. Այո, Դուք ճիշտ եք, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ։

Դուք նշեցիք նաև բեռնափոխադրումների մասին։ Կցանկանայի հավելել, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը։

Արարատ Միրզոյան. Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։

Հարց. Դա կարևոր դիտարկում էր, քանի որ Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է։

Արարատ Միրզոյան. Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։

Հարց. Լա՞վ, իսկ արդյոք կարևոր է, թե ո՞ր ուղղությունն է առաջինը շարժվում առաջ:

Արարատ Միրզոյան. Դա կարևո՞ր է։

Հարց. Ես Ձեզ եմ հարցնում։

Արարատ Միրզոյան. Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում։

Հարց. Վերջին հարցս վերաբերում է ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի։ Ուկրաինայի պատերազմը դեռևս շարունակվում է, և դժվար է կանխատեսել դրա ելքը, իսկ Տրանսատլանտյան միասնությունը, Թրամփի վարչակազմից հետո, կարծես թե ենթարկվում է որոշ ճնշումների։ Այս համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում գլոբալ հակամարտությունների այս պատկերը։

Արարատ Միրզոյան. Կարճ ասած՝ դուք բավականին ճշգրիտ նկարագրեցիք իրավիճակը։ Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների և ցնցումների։ Մենք գտնվում ենք մի խաչմերուկում, որտեղ միևնույն ժամանակ առկա են և՛ գլոբալ կայունացման հնարավորություններ, և՛ հակամարտությունների խորացման ու երկարաձգման վտանգներ։ Կարծում եմ՝ ներկայումս աշխարհում գրեթե ոչ ոք վստահությամբ չի կարող կանխատեսել զարգացումների ուղղությունը։ 

Եվ եթե վերադառնում ենք մեր տարածաշրջան, հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մենք նպաստում ենք այդ գլոբալ անկայունությանը, թե՞ ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Մենք կարող ենք ընտրություն կատարել։ Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար։ Այն ապագան, որը հիմնված է ներկա պահին ընդունվող համարձակ ու խելամիտ որոշումների վրա։ Կարող ենք ձևավորել ավելի ապահով, ավելի կանխատեսելի ու բարեկեցիկ միջավայր մեր քաղաքացիների և գալիք սերունդների համար։ Բայց կա նաև այլ ճանապարհ՝ շարունակել առաջնորդվել հին մոտեցումներով՝ թշնամանք, հակամարտություն, փոխադարձ անհանդուրժողականություն։ Դա, անկեղծ ասած, երբեմն հեշտ է թվում՝ քան ապագա կառուցելը։ Չէ՞ որ հեշտ է անվերջ թվարկել պատճառներ՝ թե ինչու չի ստացվում հաստատել հարևանություն։ Դուք կարող եք մատնանշել տասը պատճառ, ես կարող եմ ավելացնել ևս տասնհինգը, մեր ադրբեջանցի գործընկերները՝ ևս քսան։ Եվ բոլոր պատճառները կարող են իրենց տրամաբանությունն ունենալ։ Բայց եթե ցանկությունն այն է, որ թշնամությունը շարունակվի, ապա դա անելն ամենահեշտն է։ 

Հարց. Երբ համեմատում եք ներկան անցյալի հետ, արդյո՞ք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր ավելի հե՞շտ է։

Արարատ Միրզոյան. Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը։

Հարց. Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախարար, Ձեր մեկնաբանությունների համար։

Արարատ Միրզոյան. Ես եմ շնորհակալ:

Դիտումների քանակ472
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետություն-համայնք-մասնավոր գործակցությամբ վերանորոգվում է Սերսի եկեղեցին 00:5919 Դեկ, 2025
  • 2025-ին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների 37.4 տոկոսը էլեկտրամոբիլ է. չորս տարում պահանջարկն աճել է 00:3419 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին 00:0719 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց վեց ժամ. քննարկում ենք թեկնածություններ. վարչապետ 23:4718 Դեկ, 2025
  • Լարված իրավիճակ Մայր տաճարի դրսում՝ Գարեգին Բ-ի հեռացման պահանջով 23:2418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 19-ի եղանակային կանխատեսումները 23:1818 Դեկ, 2025
  • Աբովյանի 2-րդ նախկին համայնքապետն է մեղադրյալ. նա վերականգնել է պատճառված վնասից 49 մլն դրամը 23:0018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել 22:4518 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսներն ավելի լավն են նրանով, որ ընդունում են՝ եկեղեցին բարենորոգման կարիք ունի. Փաշինյան 22:3318 Դեկ, 2025
  • VAZ-ը բախվել է PAZ-ին․ տուժածներ կան 22:2118 Դեկ, 2025
  • «ՖԵՍՏԻՎԱՌ». առաջին անգամ ձմռանը 22:0718 Դեկ, 2025
  • Հարցազրույց Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ 22:0318 Դեկ, 2025
  • Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. Նարեկ Սարգսյան 22:0018 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը 21:5718 Դեկ, 2025
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 702 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3118 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։00-ի դրությամբ 21:0918 Դեկ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Աղոթք տաճարի ներսում, պահանջներ՝ դրսում․ օրը Էջմիածնում 21:0018 Դեկ, 2025
  • Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվել. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա 20:4918 Դեկ, 2025
  • Հակոբ Արշակյանը ԵՊՀ-ում մասնակցել է Mini MBA ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը 20:4518 Դեկ, 2025
  • Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Արայիկ Հարությունյան 20:3918 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3318 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 18. 2025 20:2218 Դեկ, 2025
  • 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր 20:1718 Դեկ, 2025
  • Բուժաշխատողները՝ արյան դոնորներ. էստաֆետը փոխանցվեց ՏՏ մասնագետներին 20:1218 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.12.2025 20:0718 Դեկ, 2025
  • Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյան 19:5618 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա 19:4818 Դեկ, 2025
  • Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն Հախվերդյանին 19:4118 Դեկ, 2025
  • Կայացել է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը 19:3718 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին 19:3218 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը Ռադմիլա Շեկերինսկային ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները 19:2518 Դեկ, 2025
  • Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը 19:2218 Դեկ, 2025
  • Սևանում ապօրինի ձկնորսության դեպքերը նվազել են, սիգի պաշարները՝ ավելացել 19:1318 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը և ՄԹ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 19:0418 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 19:0018 Դեկ, 2025
  • Ադրբեջանը երկաթուղով Հայաստան 22 վագոն նավթամթերք կարտահանի. APA 18:5718 Դեկ, 2025
  • Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով 18:4818 Դեկ, 2025
  • ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով. Միրզոյան 18:3918 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը 18:3718 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը 18:2518 Դեկ, 2025
  • Կապահովվի մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը 18:1718 Դեկ, 2025
  • Կապահովվի Ամիրյան փողոցի երկկողմանի մայթերի լիարժեք վերականգնումը 18:0318 Դեկ, 2025
  • Պետությունը հասունանում է, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ և թշնամիներ. Նիկոլ Փաշինյան 17:5018 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են ՀՀ-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունը 17:3918 Դեկ, 2025
  • Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր 17:2718 Դեկ, 2025
  • ՄԹ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ԿԸՀ աշխատանքների մասին 17:1818 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Արհեստական բանականությունը՝ ուսուցչի օգնական գործիք» բազային դասընթացի ծրագրին վերաբերող հարցեր 17:0718 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 17:0018 Դեկ, 2025
  • Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ 16:5418 Դեկ, 2025
  • Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան 16:3918 Դեկ, 2025
  • Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան 16:3418 Դեկ, 2025
  • ԱՄՆ Սենատը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն 16:2918 Դեկ, 2025
  • Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է 16:1818 Դեկ, 2025
  • Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը․ ՆԳ նախարարի տեղակալ 16:1218 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 16:1118 Դեկ, 2025
  • Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում 16:0418 Դեկ, 2025
  • Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար 16:0018 Դեկ, 2025
  • Նոր ապրանքների դրոշմավորում՝ QR-ով. մեկնարկը՝ հունվարից 15:4318 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 15:2418 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Բացառում եմ Էջմիածնում սպասվող հավաքի ընթացքում որևէ բախում. վարչապետ | 18.12.2025 15:0018 Դեկ, 2025
  • Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին 14:5218 Դեկ, 2025
  • Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան 14:4618 Դեկ, 2025
  • Թրամփն առողջապահական նոր ծրագիր է առաջարկել ամերիկացիներին 14:4418 Դեկ, 2025
  • Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան 14:4018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրը 14:3818 Դեկ, 2025
  • Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում. մանրամասներ 14:3318 Դեկ, 2025
  • ՌԴ գործընկերներին խնդրել եմ ամբողջապես վերականգնել Երասխից Նախիջևան և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման երկաթուղին. Փաշինյան 14:3018 Դեկ, 2025
  • КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի. վարչապետը՝ Գարեգին Բ-ի եղբոր մասին 14:2418 Դեկ, 2025
  • Սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը. APA 14:1818 Դեկ, 2025
  • Հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ. Փաշինյանը՝ Կճոյանին տեղապահ նշանակելու մասին 14:0318 Դեկ, 2025
  • Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 13:5318 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում. վարչապետ 13:3818 Դեկ, 2025
  • 175 մլն 360 հազար դրամ կհատկացվի միջազգային աճուրդից հայկական բացառիկ մշակութային արժեք ձեռք բերելու համար 13:3618 Դեկ, 2025
  • Թրամփը քննադատել է Բայդենին «երկրում խառնաշփոթ ստեղծելու» համար 13:3118 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:2418 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը ՄԹ վարչապետի խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը 13:2218 Դեկ, 2025
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվի 13:1118 Դեկ, 2025
  • Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 13:0618 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | ՀԱԵ խորացող ճգնաժամ․ 10 եպիսկոպոսները վիճարկում են ԳՀԽ գործունեության օրինականությունը 13:0018 Դեկ, 2025
  • Դատախազության հայցերի բավարարման արդյունքում Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացվեց շուրջ 6 միլիոն դոլար կադաստրային արժեքով 7 գույք 12:5918 Դեկ, 2025
  • Փաշինյանը՝ կանխիկ առևտրի, բջջային հեռախոսնների ներկրման և համայնքներում սուբվենցիոն ծրագրերի մասին 12:5818 Դեկ, 2025
  • Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն 12:3618 Դեկ, 2025
  • Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg 12:3218 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 12:2618 Դեկ, 2025
  • Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճերը պահպանվում են. ՊԵԿ նախագահ 12:2018 Դեկ, 2025
  • 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 12:1718 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը 11:4918 Դեկ, 2025
  • «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցները 11:3518 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին 11:1718 Դեկ, 2025
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0018 Դեկ, 2025
  • Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին 10:4618 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքում դեկտեմբերի 18-ին 10:4118 Դեկ, 2025
  • Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքերը 10:3218 Դեկ, 2025
  • Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ 10:2018 Դեկ, 2025
  • Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին 10:1018 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ռուսաստանի համար միշտ ավելի կարևոր է եղել և հիմա էլ կարևոր է Ադրբեջանը. փորձագետ 10:0018 Դեկ, 2025
  • Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի. հասցեներ 09:4918 Դեկ, 2025
  • Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից 09:3218 Դեկ, 2025
  • Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ 09:2518 Դեկ, 2025
  • Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 09:0418 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015