Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել են առանց թույլտվության կառուցված քարե շինությունն ու կրպակը։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, երկուսն էլ տեղադրված էին Երևան համայնքին պատկանող հողատարածքում՝ առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության։
Քանդված հատվածը, որն այգու մի մասն է, կբարեկարգվի՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկեցիկ միջավայր։