ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Բացի այդ, համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը: