Մասնագետները ռազմավարական են համարում Սթար-լինկ ինտերնետ կապի հայտնվելը Հայաստանում: Այլընտրանք ապահովելուց բացի, ոլորտի ղեկավարի խոսքով՝ այն կարող է նպաստել մեր երկրի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը: Սթար-լինկը լայն կիրառություն կարող է ստանալ նաև ազգային անվտանգության և պաշտպանական ոլորտներում: Ուկրաինան, օրինակ, 2022-ից այս կապը կիրառում է ԱԹՍ-ների կառավարման, հետախուզական աշխատանքներ կատարելու ժամանակ: Պետական համակարգում նույնպես արբանյակային ինտերնետը անհրաժեշտ է՝ որպես արտակարգ իրավիճակներում ռեզերվային տարբերակ:
Իսկ որքանո՞վ է Սթարլինկն ավելի արդյունավետ սպառողի տեսանկյունից և ինչպես պետք է օգտվել: Հայաստանում արբանյակային այս կապը հասանելի է երկու սակագնով՝ 18 և 20 հազար դրամանոց փաթեթներով՝ գրեթե նույնքան, ինչքան Վրաստանում է: Ապահովում է վայրկյանում 25-ից մինչև 200 մեգաբիտ ինտերնետ: Ալեհավաքը, որն անհրաժեշտ է կապին միանալու համար՝ 4-ից 5 հարյուր դոլար արժե: Սակայն մեկ ալեհավաքից կարող է օգտվել մինչև 15 բաժանորդ: Կան նաև շարժական ալեհավաքներ, որոնք ամրացվում են մեքենայի վրա և բաժանորդին հասանելի դարձնում ամենուր:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կարծում է՝ հեռանկարում պետք է մտածել սեփական կապի արբանյակ ունենալու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։