ԱՄՆ-Իրան փոխադարձ սպառնալիքներից ու քարոզչական ճնշումներից հետո կողմերը ի վերջո Օմանում նստեցին բանակցային սեղանի շուրջ։ Թեև շփումների առաջին ռաունդը կառուցողական են գնահատում ներկայացուցիչները, այդուհանդերձ փորձագետները մեծ ակնկալիքներ չունեն:
Միացյալ Նահանգներն Իրանից պահանջում է ամբողջովին դադարեցնել միջուկային ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում ռմբակոծել: Թեհրանը բարձր պատրաստության վիճակի է բերել բանակը և պնդում է՝ միջուկային նոր գործարքը չպետք է կտրի Իրանի թևերը։
Հայաստանի համար ևս այս փուլում չափազանց կարևոր է խնդրի խաղաղ կարգավորումը, փորձագետները նկատում են՝ ռազմական ցանկացած սցենարի դեպքում Հարավային Կովկասը կարող է լուրջ խնդիրների բախվել։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։