Վարչապետը շարունակել է Սյունիքի մարզ աշխատանքային այցը, որի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են մարզում իրականացվող և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Մարզում Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառներից մեկը եղել է Շվանիձոր համայնքը:
Բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրն այստեղ տարվա որոշ եղանակներին ջրի բացակայություն է:
Նկատելով անտեղի հոսող ջուրը՝ վարչապետը նախ՝ հորդորել է փոխել վերաբերմունքը ջրի նկատմամբ, ապա խոստացել լուծել խնդիրը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան