Ապրիլի 12-ին՝ ժամը 19:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում բախվել են Mercedes-Benz և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս երկու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը:
Նա հոսպիտալացվել է: