Օմանում տեղի են ունենում Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Կողմերը տեղակայված են տարբեր սրահներում և իրենց դիրքորոշումները փոխանցում են Օմանի ԱԳ նախարարի միջոցով։
Իրանական կողմը ներկայացնում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը: