Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակում կառուցվող նոր մաքսակետ: Այստեղ անձնագրային հսկողությունն իրականացնում են Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերը: Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում կառուցվում է նոր ճանապարհ ու մանկապարտեզ: Նիկոլ Փաշինյանի մյուս կանգառը եղել է այս գյուղում, որտեղ նաև 16 մլն դրամ պետաջակցության ծրագրով կառուցվում է 10 տուն:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։