Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:
Այս մասին
«Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 11-12-ին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ
կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։