ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը մեկ տարով երկարաձգելու մասին:
Խոսքը 2021 թվականի ապրիլի 15-ի 14024 հրամանագրի մասին է, որը սահմանել և երկարաձգել էր նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։
Դրանք վերաբերում են մասնավոր և իրավաբանական այն անձանց, որոնց ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրում է կիբեռհարձակումների, ԱՄՆ-ում և այլ երկրներում ընտրություններին միջամտելու, Միացյալ Նահանգների քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, ինչպես նաև պատժամիջոցները շրջանցելու ֆինանսական և այլ գործողությունների համար: