Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի բուլղարացի Միլովը: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Նշենք նաև, որ Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում պարտվել է 1:3 հաշվով:
Կարապետ Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով զիջել է լեհ ըմբիշին:
Դավիթ Օվասապյանը 0:2 հաշվով սփոփիչ գոտեմարտում պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին:
Շանթ Խաչատրյանը 6:0 հաշվով հաղթում էր Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոնին, բայց վերջնարդյունքում 6:10 հաշվով պարտվել է:
Սամվել Գրիգորյանը մեկնարկային ծանր գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է ադրբեջանցի ըմբիշին։
Սլավիկ Գալստյանը 1/4-ում 1:3 հաշվով զիջել է թուրք ըմբիշին: