Անթալիայի դիվանագիտակաան ֆորումի ընթացքում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:
Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը նշել են երկու երկրի հարաբերությունների բարեկամական և ռազմավարական բնույթը:
Անդրադարձ է եղել առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը:
Ընդգծվել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։
Միջոցառման շրջանակում հանդիպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:
Ջեյհուն Բայրամովը և Հաքան ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, շեշտել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։
Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։