Վաշինգտոնում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ձեռնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը, կոնգրեսականներ:
Օրենդիրներն իրենց ելույթներում նշել են՝ պայքարելու են, որ վարչակազմը Ադրբեջանից պահանջի ազատ արձակել հայ գերիներին, ընդգծել՝ թեպետ խաղաղության համաձայնագրի որոշ հույս կա, բայց այն պետք է լինի իրական խաղաղություն:
Նրանք նաև կոչ են արել ավելացնել Հայաստանի հետ գործընկերությունն անվտանգային ոլորտում: