Ուկրաինայի պատվիրակությունն ուրբաթ այցելել է Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների հետ հանքարդյունաբերական համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունների նոր փուլի համար, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։
«Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի համար, որը Միացյալ Նահանգներին զգալի մասնաբաժին կտրամադրի Ուկրաինայի բնական պաշարներից»,- հաղորդում է պարբերականը։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ բանակցությունները կտևեն երկու օր և կլինեն տեխնիկական բնույթի, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն չի սպասվում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում է էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան, որի կազմում են նաև արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։