Սկսվել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով նիստը, որն առնչվում է 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան անպիտան ռազմական տեխնիկա մատակարարելուն: Այսօրվա նիստում մեղադրողը խնդրել է Մովսես Հակոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքն ու 10 մլն դրամ գրավը թողնել անփոփոխ, քանի որ նա կարող է դիմել փախուստի և չվերականգնել գույքային վնասը: Մեղադրողը հիշեցրել է, որ նա դեռ չի վճարել 10 միլիոն դրամ գրավը:
Դատական նիստի մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: