Սյունիքում վարչապետը ծանոթացել է ճանապարհների, ոռոգման ու խմելու ջրի համակարգերի, դպրոցների կառուցման ընթացքին: Երկրի ղեկավարի հետ հանդիպումներում սյունեցիները ներկայացրել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Սահմանամերձ գյուղում չնախատեսված կանգառներից մեկում Փաշինյանը հանդիպել և զրուցել է նաև 16 մլն դրամ աջակցությամբ տուն կառուցող բնակչի հետ: Ավելի ուշ վարչապետը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։