Շրջհարկ վճարողներին կթույլատրվի նվազեցնել վարչական ծախսերը: Փոքր բիզնեսի համար դրույքաչափերը բարձրացնելուց հետո պետությունը ստիպված էր վերանայել ծախսերը նվազեցնելու սահմանափակումը։ Հարկային օրենսգրքում կատարված լրացումը ուժի մեջ է հունվարի 1-ից. առաջին եռամսյակում կատարված վարչական ծախսերը նույնպես հնարավոր կլինի նվազեցնել՝ առևտրինը՝ 9,5, արտադրությանը՝ 5, ծառայություններինը՝ 6 տոկոսով։
Մանրամասները՝ ռեպորտաժում: