Գործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը:
Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը:
Արդյունքում, անկախ ստեղծման ժամանակից, այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ, և դրանք ՀՀ-ից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից: