Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը սառեցնելու՝ Դոնալդ Թրամփի որոշմանն ի պատասխան՝ ԵՄ-ն հետաձգում է Միացյալ Նահանգների դեմ նախատեսված եվրոպական սահմանափակումները՝ նույնպես 90 օրով:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է՝ առաջնահերթությունը տալիս են բանակցություններին:
ԵՄ-ի պատասխան 10-25 տոկոսի մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին ապրիլի 15-ից։