«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի առաջարկները՝ Խորհրդարանի աշխատանքային քննարկման դիտակետում: Համաձայնություն չկա գիտական ինստիտուտները ակադեմիայի տիրույթում թողնելու և բուհերի հետ չմիավորելու առաջարկի շուրջ: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր կոնցեպտը հենց բուհերի հետ դրանց համատեղ աշխատանքի վրա է հիմնված: «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչը, սակայն, նախարարի դիտարկումների հետ համաձայն չէ, ասում է՝ նոր համակարգը չպետք է բացառի այլ ձևաչափեր:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։