ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործարկել է նոր պաշտոնական կայք՝
www.psa.am:
«Կայքը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին համապատասխան՝ ապահովելով տեղեկատվության առավել մատչելիություն և հասանելիություն, ինչպես նաև հարմարավետ օգտագործման միջավայր։
-
տեղեկություններ քրեակատարողական հիմնարկների մասին.
-
տեղեկություններ Ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների թափուր հաստիքների մասին.
-
օրենսդրական ակտեր և փաստաթղթեր.
-
ոլորտին վերաբերող վերջին նորությունները, ձեռքբերումները և ծրագրերը.
-
այլ տեղեկություններ:
Հետևե՛ք Քրեակատարողական ծառայության գործունեությանը նոր պաշտոնական կայքի միջոցով։
Տեղեկացնում ենք նաև, որ փոխվել է Քրեակատարողական ծառայության թեժ գծի հեռախոսահամարը։
Նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 85-45»,- նշում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: