Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս
վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- նշված է գրառման մեջ: