Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության Տոյոտա մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Ժամը 9։09-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված՝ 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն մահացել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։