Ապրիլի 7-ին՝ ժամը 19։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է Kia մակնիշի ավտոմեքենա։