Հայ խորհրդարանականները Տաշքենդում մասնակցում են Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին: Ազգային ժողովի պատվիրակները միջազգային գործընկերների հետ հանդիպումներում ներկայացնում են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, մտահոգություն հայտնում Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ: