Մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով Երևանի նախակրթարաններում արդեն տեղադրվել է 158 տեսախցիկ: Քաղաքապետարանն ընդհանուր առմամբ ձեռք է բերել 1700-ը: Գործակարգավարական նիստում զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում տոմսային վավերացումների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 43 հազարով: Մեկ շաբաթում գրանցվել է շուրջ 2,5 մլն վավերացում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: