Հայ ռազմագերիների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման այսօր քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում:
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախքան նիստը կարճատև զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ՝ կիսելով անհանգստությունը Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի և ընթացող կեղծ դատավարություների մասին:
«Հանձնակատարը հավաստեց, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան և այդ կապակցությամբ դիմել է Ադրբեջանի իշխանություններին:
Նիստին գործընկերներս հետ կրկին հասցեագրեցինք հարցը»,- գրել է Գրիգորյանը: