Ամերիկայի հարավային նահանգներում սաստիկ փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, այդ թվում՝ Կենտուկիում 9-ամյա մի տղա, որին ջրի հոսքը տարել է ավտոբուսի կանգառ գնալիս: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով նահանգապետներին և պետական այլ պաշտոնյաների:
Հորդառատ անձրևներից ու փոթորիկներից տուժած բնակավայրերում փրկարարական աշխատանքը շարունակվում է: Նշվում է, որ ներկայումս մահվան դեպքեր կան վեց նահանգում՝ Թենեսիում, Միսսուրիում, Կենտուկիում, Ինդիանայում, Արքանզասում և Միսիսիպիում։
Վնասվել են մի քանի նահանգների ենթակառուցվածքներ՝ ջրածածկ են եղել ճանապարհներ, քանդվել են ծառեր և էլեկտրահաղորդման գծեր։ Լրատվականի տվյալով՝ վերջին շաբաթվա ընթացքում պտտահողմի ավելի քան 90 դեպք է գրանցվել։