ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։
«Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի արանքում չնախատեսված ու կարճ հանդիպում էր, բայց ողջ օրվա համար դրական էներգիա ու տրամադրություն տվեց»,- գրել է նա։