Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։
Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):
65 կգ Վազգեն Թևանյանին հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ: Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ մարզիկների արդյունքները մրցաշարային առաջին օրը։
Արման Անդրեասյանը հաղթեց վրացի ըմբիշին և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Մանվել Խնձրցյանը ևս կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։
Արման Անդրեասյանի հաղթական գոտեմարտը նրան եզրափակչի ուղեգիր տվեց։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Դավիթ Բաևը։