Ապահովագրական ընկերություններն առողջության ապահովագրության մեջ ներառել են մի կետ, ըստ որի՝ քաղցկեղի ախտորոշման դեպքում կլինի նաև միանվագ՝ մինչև 4 մլն դրամի փոխհատուցման հնարավորության փաթեթ, որը հնարավոր կլինի ծախսել ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան կլինիկաներում:
Սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում, ուստի ապահովագրական ընկերություններն առողջության ապահովագրության փաթեթները հիմնականում ձևավորում են ըստ առանձին հիվանդությունների:
Առողջապահության նախարարությունն ապահովագրական ընկերություններին առաջարկել է ստոմատոլոգիական ծառայությունները նույնպես ներառել փաթեթներում, քանի որ եկամուտների հայտարարագրումից հետո սոցիալական կրեդիտի վերադարձը տարածվելու է նաև ապահովագրական փաթեթների վրա:
Ընկերությունները կառավարության այս քայլը գնահատում են դրական:
Հեղինակ՝ Աննա Զախարյան