Լիզինգի ծրագրից օգտվել է 3 հազար 431 տնտեսվարող: Ընդ որում, ծրագրի պահանջարկն աճում է տարեցտարի: Միայն 2024-ին լիզինգից օգտվել է 2 հազար 325 բիզնես:
Այժմ ուսումնասիրություններ են կատարվում. դրանց արդյունքում հնարավոր է՝ ծրագիրն ընդլայնվի:
Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ արտադրողականության խթանման պետական ծրագիրը տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող աջակցման ծրագրերից է: Դրանից օգտվելով՝ հայաստանյան ընկերություններն արդեն միլիարդ դոլարի մեքենասարքավորումներ են ձեռք բերել:
Լիզինգի ծրագրով պետությունն իր վրա է վերցնում հաստոցի, մեքենայի ձեռքբերման տոկոսադրույքի մինչև 10 տոկոսը: Դա հնարավորություն է տալիս, որ տեխնոլոգիաներն արդիականացվեն: