Հայկական չրերը սիրված են Ֆրանսիայում և Կանադայում, Սաուդյան Արաբիայում մեծ է մսի, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ թարմ միրգ-բանջարեղենի պահանջարկը. սա արտահանողների գնահատականն է:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2024-ին՝ 2023-ի համեմատ աճել է 1.6 տոկոսով, արտահանումը՝ 14.5%-ով: Դրսի շուկաներում ագրոպարենային արտադրանքի նախորդ տարվա սպառման ծավալը գնահատվում է ավելի քան 1.2 միլիարդ դոլար՝ 100 մլն դոլարով ավելի 2023-ի համեմատ: Թեպետ որպես արտահաման գլխավոր ուղղություն ռուսական շուկան է համարվում, սակայն նախորդ տարի գրանցվել են նվազման միտումներ, փոխարենն ավելացել է դեպի Եվրամիություն ցուցանիշը:
Արտահանողների համար պետությունը աջակցության ծրագրեր ունի: 20 տոկոս մաքսատուրքի վերադարձ կլինի ԵՄ և Միացյալ Թագավորություն արտահանվող ապրանքների դեպքում: Ապրանքը այլ երկրների որակական ստանդարտներին համապատասխանեցնելու դեպքում քննարկվում է դրսում իրականացված լաբորատորիայի փորձաքննության գումարը փոխանցելու հարցը:
Արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ միջոցառումները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: