Կիևում ապրիլի 6-ի առավոտյան ռուսական հրթիռային հարվածների հետևանքով մի քանի շրջաններում հրդեհներ են գրանցվել։ Հաղորդվում է տուժածների մասին: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Страна.ua ուկրաինական պարբերականն իր Telegram ալիքում հայտնել է Կիևում գիշերը հնչած պայթյունների մասին:
Հաղորդվում է Ուկրաինայի ողջ տարածքում գիշերը մի քանի անգամ օդային տագնապ հնչեցնելու մասին: