ԱՄՆ նախագահը զրուցել է Վիետնամի նախագահի հետ, քննարկվել են օրերս երկրի դեմ սահմանված ամերիկյան մաքսատուրքերը: Դրանք կազմում են 46 տոկոս և պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 9-ին:
Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել է, որ Վիետնամը կձգտի վերացնել ամերիկյան ապրանքների համար գործող մաքսատուրքերը, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ: Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Վիետնամի իշխանության ներկայացուցիչների հետ:
CNN-ը գրում է, որ Վաշինգտոնը մաքսատուրքերը մեղմելու հարցով բանակցություններ է վարում նաև Հնդկաստանի և Իսրայելի հետ: Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել, որ տարբեր երկրներ կապվում են ամերիկյան կողմի հետ, ինչն առաջատար դիրք է ապահովում Միացյալ Նահանգների համար: