Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում Մատենադարանում անցկացվեց «Հաղորդակցության հմտություններ» խորագրով հերթական վերապատրաստման դասընթացը։
Դասընթացը վարում էր տնտեսագետ, պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը։
.jpg)
Այս անգամ ներկա էր 108 մասնակից, որոնց զգալի մասը նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին:
.jpg)
Մասնակիցների շարքում էին նաև մարդիկ, որոնք պարզապես դիմել էին հիմնադրամին և ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացին՝ դառնալով կրթության շուրջ ձևավորվող նոր հասարակական մթնոլորտի ակտիվ դերակատարներ։
.jpg)
Մասնակիցները տպավորված էին դասընթացի ինտերակտիվ բնույթից և ակտիվորեն մասնակցում էին, հայտնում իրենց կարծիքները:
Հիշեցնենք, որ դասընթացը բաղկացած է 5 բաղադրիչից՝ համոզիչ հաղորդակցում, անհատական և կազմակերպական արժեքների համապատասխանեցում, պատմելու արվեստ, փոփոխությունների կառավարում, կառավարում մշակութային բազմազանության պայմաններում:
.jpg)
Հաշվի առնելով մասնակցել ցանկացողների մեծ թիվը՝ դասընթացի բոլոր բաղադրիչները խտացվել են վեցժամյա ինտենսիվ ծրագրում, որն ակտիվ քննարկումների, ոչ ֆորմալ միջավայրի և անմիջականության շնորհիվ արդեն հասցրել է սիրվել մասնակիցների կողմից: