Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարությունների հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարարը, ի թիվս միջազգային այլ զարգացումների, անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
«Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ և անկայունություն։ Անկարան չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա: Մենք չգիտենք, թե նման հարձակումն ինչի կարող է հանգեցնել»,- ասել է Հաքան Ֆիդանը։
Թուրք դիվանագետը հավելել է՝ իր երկիրը չի ցանկանում հակամարտել Իսրայելի հետ Սիրիայում: Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ ՑԱՀԱԼ-ի գործողությունները կարող են երկրում անկայունության պատճառ դառնալ:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում։