ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններին՝ արևմտյան ԶԼՄ-ների տվյալով՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։ «Մենք որպես ՆԱՏՕ չենք մասնակցում այդ բանակցություններին։ Դրանք առաջնորդում է ԱՄՆ-ը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ը տեղից շարժեց այդ հարցը»,- նշել է Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Կիևի, այլ Մոսկվայի պատճառով, և «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»: Գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ Ուկրաինան լինի ինքնիշխան զարգացող պետություն:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։