Շիրակի պետհամալսարանում նախորդ տարեվերջին են գիտխուրհուրդ ընտրել, սակայն բողոքները չեն դադարում: Իրավապաշտպանին ահազանգել են, որ բուհի կառավարման խորհրդում յուրայիններին են ընտրում:
Դժգոհ են նաև բուհի բյուջեի ծախսման, աշխատավարձերի, կադրային քաղաքականությունից:
Համալսարանի ռեկտորը պարզաբանել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված ճնշումներ չկան, և հրավիրել ներկա լինել ամբիոնի վարիչների, դեկանների թեկնածուների սպասվող ընտրություններին: