Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում:
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածնից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,- ասված է հաղորդագրության մեջ: