Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի Իլիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Նինո Դոբորջգվինիձեի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ բուհերի և Իլիայի համալսարանի միջև համագործակցության հաստատման հնարավորություններն ու հեռանկարները։