Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպել է Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ:
«Ապրիլի 2-3-ը ՌԴ նախագահի կարգադրությամբ բանակցություններ եմ անցկացրել: Արդյունքների մասին կհայտնենք»,- ասել է պաշտոնյան:
Այն մասին, որ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարն այցելելու է ԱՄՆ, հայտնել էր CNN-ը: Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ ամերիկյան կողմը ժամանակավորապես չեղարկել է Դմիտրիևի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ նրան վիզա տրամադրելու համար: