Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3090-ի: Վերջին պաշտոնական տվյալով՝ տուժել է ավելի քան 4700 մարդ, 300-ից ավելին համարվում է անհետ կորած: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են հարևան երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել։
Կանխատեսումներ կան, որ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջաններում կարող են հորդառատ անձրևներ տեղալ, ինչը կբարդացնի փլատակներում գտնվող մարդկանց որոնման աշխատանքները։