Եղանակի կանխատեսումն արդեն կարելի է հայկական հավելվածով անել: Կոչվում է ARMHYDROMET. երկու ամսից արդեն՝ real-time պատկեր ցույց կտան։ Չափումներ կատարող երկու նոր կայան է երկիր ներկրվել, ամենաուշը հուլիսին Երևանում տեղադրված կլինեն, երբ շահագործվեն կայանները միանան՝ կլինի նաև տվյալ պահի ցուցանիշը:
Այն նաև օգտատիրոջը նախազգուշացնող ֆունկցիա ունի՝ եթե սպասվում է․․․ կարկուտ, սելավ, երաշտ, սառնամանիք, ուժեղ քամի կամ եղանակային տհաճ այլ անակնկալ։
Հավելվածի գեոլոկացիոն հնարավորության շնորհիվ մարզից մարզ գնալիս հեռախոսին կհայտնվի տվյալ տարածքի համար կանխատեսումը։ Առաջիկայում կլինի նաև ամբողջ տարածաշրջանի պատկերը։ Շուտով առանձին էջով կլինեն նաև Սևանա լճի մակարդակի ու ջրի ջերմաստիճանի տվյալները։
Մանրամասները՝ տեսանյութում: