Առաջարկվում է խստացնել զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերի համար նախատեսված պատիժը. գործադիրը հավանություն է տվել նախագծին: Ըստ հիմնավորման՝ դեպքերի աճ է արձանագրվել. 2023-ին նախաձեռնվել է 1499, իսկ 2024-ին՝ 1779 քրեական վարույթ: Մյուս որոշումներով Ասիական զարգացման բանկի 45.3 մլն եվրոյի վարկը կուղղվի առողջապահության որակի բարելավման ծրագրերին: Նախատեսվում է առողջապահական հաստատությունների կառուցում, լիցենզավորում, ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում:
Կառավարության նիստի օրակարգը՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: